Իրարից շատ տարբեր
Բայց ցավոք ոչ անտարբեր
Ես -ը քո ու ես -ը իմ
Չդարձան մեկ
Խոսքը իմ կորցրեց իմաստ ու դարձավ բառեր
Խոսքը իմ կորցրեց իմաստ
Հակասեց մտքիս ու դարձավ զոհ զգացմունքներիս
Կամ քեզ է լավ կամ ինձ է լավ
Ու չի լինում, որ մեզ համար
Լինի մի որոշում հարմար
Ու ինչ էլ, որ ես անեմ
Քեզ համար բաժակը կիսատ է միշտ
Մեկ երկրի հակառակ կողմեր
Քեզ մոտ արև, ինձ մոտ գիշեր
Երբ կդադարենք մենք հակասել
Ու կգտնենք եզրեր
Անկանոն մտքեր
Անկանոն դեպքեր
Անկանոն ենք ես ու դու՝
Անկանոն ենք մենք
Անկանոն մի սեր, որ մենք ենք հորինել
Անկանոն ու անհստակ է կյանքը մեր դարձել